կարևոր
1670 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 19:47

Վարչապետն ընդունել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին եւ ոստիկանապետին(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուժային երկու կառույցներն արդեն ղեկավարներ ունեն:

Օրենսդրությամբ սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուն պես ԱԱԾ տնօրենի եւ  ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարները վարչապետի առաջարկությամբ, սպա նախագահի հրամանագրով ղեկավարներ նշանակվեցին:

Վարչապետը ավելի վաղ հայտարարել էր, թե նրանց նշանակելով՝ ուրիշ թեկնածուներ չի փնտրել: Այսօր արդեն կառավարությունում ընդունելիս Էդուարդ Մարտիրոսյանին եւ Արման Սարգսյանին նշել է, որ նրանք չեն փորձում քողարկել ու թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են իրենց ոլորտներում, եւ դա վստահություն է ներշնչում: Հանդիպումից մանրամասներ է ներկայացնում Անահիտ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: