կարևոր
1785 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 19:18

Սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի

Սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի:

«Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն մարտի 20-ին սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը:Այս մասին Yerkirmedia.am-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից:

Այսպիսով՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:

«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի: