կարևոր
2149 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 18:57

Կորոնավիրուսային վարակի հաղթահարմանն աջակցության հաշվի մուտքերը կազմել են ավելի քան 321 մլն դրամ

Կորոնավիրուսային վարակի հաղթահարմանն աջակցության հաշվի մուտքերը կազմել են ավելի քան 321 մլն դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, համավարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 321 մլն 167 հազ. 610.6 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 1355: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։