կարևոր
2387 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 18:26

ՌԴ-ում գտնվող կոնորավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին Հայաստանում հաստատված հիվանդի հետ շփում է ունեցել․ Ալինա Նիկողոսյան 

ՌԴ-ում գտնվող կոնորավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին Հայաստանում հաստատված հիվանդի հետ շփում է ունեցել․ Ալինա Նիկողոսյան 

ՀՀ քաղաքացին, ում մոտ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հայտնաբերվել, Հայաստանում հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել։ Տեղեկությունը փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Շփման շրջանակն արդեն հայտնի է։ Նա մինչև վարակվածների շրջանակը հայտնաբերելն է գնացել Ռուսաստանի Դաշնություն»,- նշել է Նիկողոսյանը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուս (COVID-19) է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-19-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում: