կարևոր
1413 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-20 18:10

Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը

Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը

ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։ Այս մասին հայտնում են ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Հեռավար ուսուցում» դասընթացն մեկնարկել է այսօր՝  չորս խմբում ընդգրկված տարբեր առարկաներ դասավանդող ավելի քան 420 մասնագետի համար, որոնցից շուրջ 90-ն Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։

Դասընթացում գրանցված բոլոր մասնակիցները դասընթացավարներից ստացել են «Հեռավար ուսուցում» համակարգ (https://elearning.armedu.am/) մուտք գործելու անհատական տվյալները, սկզբնական ցուցումները, ինչպես նաև ծանոթացել դասընթացի առաջին նյութերին և հանձնարարություններին։

Այս փուլում դասընթացում չընդգրկված ուսուցիչների և բոլոր այցելուների համար «Հեռավար ուսուցման կենտրոնի» համակարգում (https://dlc.armedu.am/) բաց և հասանելի կլինի դասընթացի բովանդակությունը։

Տեղեկացնում ենք, որ հնարավորինս շատ մասնագետներ վերապատրաստելու նպատակով դասընթացը կկրկնվի։