կարևոր
2685 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 18:03

Փրկարարները մարել են Գյումրիի Սև բերդ հուշարձանի մոտակայքում բռնկված հրդեհը

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 20-ին, ժամը 15:04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սև բերդ հուշարձանի մոտակայքում՝ տներից մեկի բակում, այրվում են խոտածածկ տարածք և կուտակած անիվներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են խոտածածկույթ՝ մոտ 150 քմ և 15 հատկուտակածանվադող՝ մասամբ։