18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Մարտի 20-ի՝ կեսօրին Կապանի բնակիչ 35-ամյա Վարդան Գեւորգյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հատվածում դեպի մայրաքաղաք ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Մեքանայի 5 ուղեւորները շտապ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ ուղեւորներից մեկը՝ Կապանի բնակիչ Աշոտ Խաչատրյանը, գիտակցության չգալով մահացել է։
Տուժողներից մեկը՝ Ռուբեն Մովսիսյանը երեք օրվա ընթացքում 2-րդ անգամ է դառնում դժբախտ պատահարի մասնակից։
Առաջին վթարի ժամանակ, որը տեղի էր ունեցել Սյունիքի մարզում մարտի 17-ի լուսադեմին, Մովսիսյանն իր մեքենայով բախվել էր միկրոավտոբուսի, ինչի հետեւանքով նրա կինը՝ Սվետլանա Խաչատրյանը, հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել էր։
Այսօր էլ՝ կնոջ հուղարկավորության արարողությունից հետո, Երևան վերադառնալիս է տեղի ունեցել վթարը։ Զոհվածը՝ Աշոտ Խաչատրյանը՝ Ռուբեն Մովսիսյանի աներորդին է։