կարևոր
2060 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 17:07

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը հոսանքազրկվել է բարեկարգման աշխատանքների պատճառով

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը հոսանքազրկվել է բարեկարգման աշխատանքների պատճառով

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը 1 ժամով հոսանքազրկվել է բարեկարգման աշխատանքների պատճառով:

Այս մասին հայտնում է հիվանդանոցի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը` հորդորելով խուճապի չմատնվել ու կեղծ տեղեկատվություն չտարածել:

«Հիվանդանոցում կատարվող բարեկարգման/վերանորոգման աշխատանքների պատճառով այն հոսանքազրկված է 1 ժամով։ Հորդորում ենք պահպանել հանգստություն, խուճապի չմատնվել և չտարածել կեղծ տեղեկատվություն»,- ասված է հրապարակման մեջ: