ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորել է հարևան Իրանի ժողովրդին: Նախարարի «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառումը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․
«Մաղթում եմ երջանիկ, բարգավաճ, խաղաղ և առողջ Նովրուզ բոլոր նրանց, ովքեր այն նշում են այսօր: Հատկապես մեր լավ հարևան Իրանին մաղթում եմ ուժ, ամրություն, վստահություն և համերաշխություն»,- գրել է նախարարը: