կարևոր
1672 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-20 16:08

ՀՀ դրոշը` Բրազիլիայի ամենահայտնի արձանի վրա

Բրազիլիայի խորհրդանիշ հանդիսացող՝ Հիսուս Քրիստոսի՝ Ռիո դե Ժանեյրոյում գտնվող 38 մետրանոց արձանը լուսավորվել է կորոնավիրուսի դեպքեր արձանագրած 166 երկրի պետական դրոշներով։ Այս մասին տեղեկացնում է «Հայ–բրազիլական մշակութային տնտեսական ֆորում» նախագծի Facebook-ի էջը։ 

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների համար իր աղոթքում՝ Ռիոյի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս, կարդինալ Օրանի Ժոաո Տեմպեստան ասել է․

«Մենք աղոթում ենք կրկին միմյանց գրկելու և ուրախությամբ իրար ողջունելու համար: Սա պարզապես մեր հույսն է և մեր վստահությունը»,-նշել է կարդինալը:

Միջոցառմանը մասնակցել են  միայն մի քանի լուսանկարիչներ և օպերատորներ, քանի որ տեսարժան վայրը փակ է այցելուների առաջ: