կարևոր
1812 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 15:53

«Մեդիա պաշտպան»-ը սկսում է պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել

«Մեդիա պաշտպան»-ը սկսում է պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արտակարգ դրության պայմաններում սկսում է պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել։ 
 
Խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեությունը ժամանակակից հասարակությունների կարևորագույն արժեքներից են, և դա պետք է ամեն գնով պաշտպանել: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված, արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Բայց դրանք չպետք է առիթ դառնան իշխանությունների համար լրատվամիջոցներին գրաքննելու և խոսքի ազատությունը վերահսկելու: 
 
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետամուտ է լինելու, որ արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների ազատ գործունեության սահմանափակումները չվերածվեն բազմակարծությունը վերացնող և իրականությունը պարտակող ավտորիտար միջավայրի ձևավորման, չվերածվեն կամայականությունների և չարաշահումների: 
 
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խնդրում է լրագրողական համայնքին և լրատվամիջոցներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեության սահմանափակման փաստերի մասին տեղյակ պահել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մոնիթորինգային թիմին: 
 
Մոնիթորինգի տվյալների մասին «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար հանդես կգա հայտարարություններով և վելուծություններով։