Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը մասնակցելու է Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում անցկացվող «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է թատրոնի Ֆեյսբուքյան էջում:
«Մի պահ կտրվենք կորոնավիրուսի տագնապ առաջացնող լուրերից և հայտնենք հրաշալի մի լուր: Կապանի թատրոնը 70 թատերական հայտատուից ընտրվել է մասնակցելու մայիսի 20-25-ը Պերմ քաղաքում անցկացվող «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին: Այս առթիվ շնորհավորում ենք նաև կապանցիներին և մեր թատրոնի անբաժան հանդիսատեսին: Թատրոնը փառատոնին կներկայացնի «Հեռագիր» մոնոներկայացումը, բեմադրիչ՝ Իշխան Ղարիբյան»,-ասվում է հայտարարության տեքստում: