կարևոր
2116 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 14:35

Երևանում՝ հոկտեմբերի 9-12-ին, կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն

Երևանում՝ հոկտեմբերի 9-12-ին, կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն

 «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակում Երևանում հոկտեմբերի 9-12-ը տեղի կունենա Ներառական արվեստի միջազգային փառատոնը։ Հոկտեմբերի 9-ին կկազմակերպվի համերգային ծրագիր, իսկ 10-12-ին՝ թատերական լաբորատորիաներ, որոնց ընթացքում Հայաստանի լավագույն արվեստագետներից շատերը  կվարեն մշակութային խմբակներ՝ թատերական արվեստ, ազգային և ժամանակակից պար, հայկական ազգային երգ, երգչախումբ, գործիքային երաժշտություն, թատերական դեկորացիայի պատրաստում, թատերական զգեստի պատրաստում, թատերական ռեկվիզիտի պատրաստում ուղղություններով։

Այդ աշխատանքների արդյունքում կծնվի թատերական ներկայացում՝ Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթի հիման վրա գրված սցենարով։