23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Արարատի մարզում, այսօր՝ մարտի 20-ին ժամը 13։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ԱԻՆ-ի Փրկարար ծառայության աշխատակիցները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ավելի ուշ «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Կապան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վարդան Գեւորգյանի անվամբ։