Google որոնողական համակարգի այսօրվա դուդլը նվիրված է հունգարացի բժիշկ Իգնաց Զեմմել-վեյսին, որը հայտնի է ձեռքերի հիգիենայի իր կանոններով, նաեւ ասեպտիկայի մեթոդի համահիմնադիրներից է:
Ասեպտիկան մանրէների կանխարգելիչ ոչնչացումն է, սարքերի, գործիքների ստերիլիզացումը: Տարբերանշանի նպատակն է ցույց տալ, թե որքան կարեւոր է ձեռքերը լվանալը: Կից ներկայացվում է նաեւ տեսահոլովակ, որտեղ ցուցադրվում է ձեռքերը ճիշտ լվանալու քայլերի հաջորդականությունը: