կարևոր
972 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-20 13:15

«Չելսի»-ն ուզում է «ձեռք բերել» Օբամեյանգին  

«Չելսի»-ն ուզում է «ձեռք բերել» Օբամեյանգին  

Լոնդոնի «Չելսի»-ն «Արսենալ»-ի հարձակվողին «ձեռք բերելու» ցանկություն ունի:

Անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ «Արսենալ»-ի Գաբոնից հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգն ամռանը կարող է տեղափոխվել «Չելսի»-ի: «Ազնվականները» հետաքրքրված են հարձակվողով, քանի որ Օբամեյանգը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «զինագործների» հետ:

Այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 32 հանդիպման` խփել 20 գնդակ:

Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: