կարևոր
1512 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 13:08

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը ստորագրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: