«Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար, նախկին 100 հազար դրամի փոխարեն»։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Հարգում և խրախուսում ենք մեր մարզիկների և ապագա չեմպիոնների աշխատանքն ու ջանքը։
Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար, նախկին 100 հազար դրամի փոխարեն: 140 հազար և 100 հազար դրամ համապատասխանաբար կստանան օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները: Պատվովճարներ են սահմանված նաև աշխարհի առաջնության հաղթողի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների համար (պատվովճարները կտրվեն ցմահ):
Մանրամասները կհրապարակվեն երեկ ընդունված կառավարության որոշումը հրապարակելուց հետո»,- իր գրառման մեջ նշել է նախարարը։