կարևոր
2011 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 11:47

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի մարտի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մասնավորապես՝  Մարտիրոսյան փողոցի 1-ին երթևեկելի գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում՝ միայն դեպի աջի փոխարեն: