կարևոր
915 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-20 11:18

Մոնղոլիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մոնղոլիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մոնղոլիայի արևմուտքում՝ Չինաստանի սահմանից ոչ այնքան հեռու, մարտի 20-ին տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել են չինական սեյսմոլոգիական կենտրոնից։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ՉԺՀ-ի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի Համի քաղաքից 360 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: