17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Լոնդոնի «Արսենալ»-ը դեմ չէ վաճառելու Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը:
Այս մասին գրում է Daily Express-ը, փաստելով, որ երկու ակումբները` «Ռոմա»-ն և «Արսենալ»-ը, շարունակում են բանակցությունները: Իտալական ակումբի ղեկավարությունը նպատակ ունի ձեռք բերելու հայ կիսապաշտպանին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի մեկնարկից մեկ տարվա վարձավճարով հանդես է գալիս «Ռոմա»-ում, որի կազմում մասնակցել է 17 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: