կարևոր
1813 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 10:46

Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 49- ի

Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 49- ի

Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք: Այս մասին նշված է այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

Ընդհանուր առմամբ՝ հաստատված դեպքերի թիվը 49 է, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 245 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 136 է, մեկ վարակված բուժվել և դուրս գրվել հիվանդանոցից: