12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի հունիսին նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առկա իրավիճակն է: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:
«Նման որոշման նպատակն այն է, որ յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր ունեցած ամբողջ ռեսուրսի վրա՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորած առողջապահության ոլորտում առկա մարտահրավերներին դիմագրավելու համար»,-պարզաբանել է նա:
Նշվում է, որ շփումը կլինի տեսակապի միջոցով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 200 հազարը: Վարակը տարածվել է 170-ից ավելի երկրներում և տարածքներում: