կարևոր
2091 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 10:29

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում փակվում են խանութների մեծ մասը

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում փակվում են խանութների մեծ մասը

  Մեր հյուսիսային հարեւան երկրում՝ Վրաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, փակվում են խանութների մեծ մասը՝ բացառությամբ սննդամթերք վաճառող խանութների և դեղատների: Վրաստանում արտակարգ դրություն դեռ չի հայտարարվել, սակայն վարչապետ Գեորգի Գախարիան չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կգնան նաև այդ քայլին:

Վրաստանում մարտի 19-ի դրությամբ կա հաստատված 40 հիվանդ: