կարևոր
986 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-20 09:50

Գազի բալոնի պայթյուն՝ Կապան քաղաքում

Գազի բալոնի պայթյուն՝ Կապան քաղաքում

Մարտի 20-ին, ժամը 00:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 22 շենքում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան:

Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի կենտրոնից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 22 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են բնակարանի փակ պատշգամբում գտնվող փայտյա պահարանը, պատշգամբի, հյուրասենյակի և խոհանոցի պատուհանները, կոտրվել՝ ապակիները. տուժածներ չկան: