կարևոր
1741 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-20 09:32

Չորս ավտոմեքենայի մասնակցությամբ վթար՝ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում

Չորս ավտոմեքենայի մասնակցությամբ վթար՝ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում

Մարտի 19-ին, ժամը 20:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Յուրի Մ., ծնված 1994 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Էդիկ Հ., ծնված 1995 թ.), «Mercedes S600» (վարորդ՝ Կարեն Ղ., ծնված 1995 թ.) և «Mazda» (վարորդ՝ Հայկ Հ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Toyota Camry» ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նինա Պ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել է շտապօգնության ավտոմեքենայով: