կարևոր
607 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-19 23:36

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին, ժամը 13.30-ին, Արարատի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Ռուբեն Հ.-ն, որը 2015 թ. հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր Ուկրաինայի Շևչենկոյի շրջանի ՆԳ բաժնի կողմից՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի (Ավազակային հարձակումը) 4-րդ մասի մեղադրանքով: Ռուբեն Հ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: