կարևոր
1039 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 23:20

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով

Մարտի 19-ին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Կոմիտեի կազմով հրապարկեց Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով իր վճիռը` արձանագրելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Գործով որպես դիմումատուի ներկայացուցիչ էր հանդես եկել “Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը:

Դիմումատուն հանգուցյալ Ալբերտ Մկրտումյանի այրին է, ով աշխատում էր Երևանի ՋԷԿ ՓԲԸ-ում որպես էլեկտրակայանի սպասարկման էլեկտրիկ: 2008 թվականի մարտի 6-ին, երբ նա վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում 6,000 վոլտանի տուրբինի ռեզերվային էլեկտրաապահովման սենյակում, էլեկտրահարման արդյունքում նա տեղում մահանում է: ՄԻԵԴ-ին ուղղված իր գանգատում Դիմումատուն վիճարկում էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումն այն հիմքով, որ իշխանությունները Ալբերտ Մկրտումյանի մահվան հանգամանքների շուրջ պատշաճ քննություն չէին իրականացրել: Մասնավորապես, նա պնդում էր, որ քննությունը իրեն` որպես Ալբերտ Մկրտումյանի իրավահաջորդի, հասանելի չի դարձվել, և աշխատավայրում տեղի ունեցած դեպքի շուրջ բազմակողմանի քննություն չի  իրականացվել: Իր վճռում ՄԻԵԴ-ը նկատել է, որ դիմումատուն չուներ այլ արդյունավետ պաշտպանության միջոց, քան այս քրեական դատավարության կարգով քննությունը: Նա մատնանշել է, որ դիմումատուի ամուսնու մահվան հանգամանքների վերաբերյալ վարույթը չորս անգամ կարճվել է, և երեք անգամ վարույթն իրականացնող մարմնի նման որոշումները վերացվել են դատական ստուգման արդյունքում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը չէր բացահայտել գործի բոլոր հանգամանքները: