կարևոր
1704 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-19 22:55

Հրդեհ՝ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի սենյակներից մեկում

Հրդեհ՝ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի սենյակներից մեկում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 19-ին ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական կայքից, հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին: