կարևոր
1051 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 22:07

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հրապարակել է մարտի 20-ի հեռավար ուսուցման դասացուցակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 20-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը: 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: 

«Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակները։ Աշակերտների հետ միասին վերականգնում ենք մոռացված գիտելիքը»-նշել է նախարարն ու ներկայացրել մարտի 20-ի դասացուցակը.

 

Ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում։ 

Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝

«Մայրենի» (4-րդ դասարան):

Թեմաներն են «Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք» (հայկական ժողովրդական հեքիաթ), Լեոնարդո դա Վինչի - «Դեղձենին»,Անահիտ Պարսամյան - «Հրաշք վրձինը»

Ուսուցիչը կլինի Դավիթ Գյուրջինյանը: Այնուհետև կլինի «Պատմություն» (7-8-րդ դասարաններ): Թեմաները կլինեն Կիլիկյան Հայաստան, պետության կայացում, 

Կիլիկյան Հայաստան, Լևոն Մեծագործ, պետության զարգացում

Հայատառ գրատպության հիմնադրում: Ուսուցիչը կլինի Զոհրաբ Գևորգյանը: Կհաջորդի «Մեդիագրագիտություն»-ը (7-8-րդ դասարաններ): Թեմաներն են՝ «Ինտերնետում ամեն ինչ պետք է ստուգել», «Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգների մասին», «Ի՞նչ անել, եթե ինտերնետում ծուղակն ես ընկել»: Ուսուցիչը կլինի Սամվել Մարտիրոսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն՝ 

14։00 - Հայոց լեզու, թեմա՝ Բայ․ ձևաբայեր, դերբայներ (7-րդ դասարան)

14։30 - Հայ գրականություն, թեմա՝ Համո Սահյան (7-րդ դասարան)

15։00 - Հայոց լեզու, թեմա՝ Գոյականական անդամի լրացումներ․ բացահայտիչ (8-րդ դասարան)

15։30 - Հայ գրականություն, թեմա՝ Մեծարենց․ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը (8-րդ դասարան):