Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացան 3-րդ տուրի պարտիաները:
Միայն Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենին հաջողվեց հաղթանակ տոնել: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Այժմ 2-ական միավորով առաջատարները Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Հաո Վանգն են:
Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել էր Վաշիե-Լագրավը: Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին: