կարևոր
2053 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-19 21:51

Քանաքեռ-Զեյթունում գողություններ կատարած 17-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ոստիկանների կողմից բերման է ենթարկվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ Քանաքեռ-Զեյթուն  վարչական տարածքում գողություններ է արել։ Երիտասարդը հայտնաբերվել  ու բերման է  ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ նա ամիսներ առաջ գողացել էր «Հոնդա» մակնիշի մի ավտոմեքենայի գազաբալոնն ու ձայնարկիչը, մի խանութից՝ բջջային հեռախոսների աքսեսուարներ, մեկ այլ ավտոմեքենայի ձայնազդանշանային համակարգը։  Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները պարզել են «Հոնդայի» տիրոջ ինքնությունը։ Միջոցառումները շարունակվում են՝  դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Մանրամասները՝ Տեսանյութում