կարևոր
1990 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-19 21:26

Հեռախոսային հավելվածի միջոցով կտեղեկանանք մարդկանց առողջական վիճակի մասին

Հեռախոսային հավելվածի միջոցով կտեղեկանանք մարդկանց առողջական վիճակի մասին

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․ 

«Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով և իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա անձը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր, և ի՞նչ է պետք անել այդ դեպքում»,- գրել է Տիգրան Ավինյանը: