18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Ոստիկանները խանութից գողություն կատարելու կասկածանքով Դավթաշենի բաժանմունք բերման են ենթարկել երկու երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով վարչական տարածքներում պարբերաբար շրջայցեր են կատարում, ինչը իրավապահներին հաճախ հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հանցանքի վայրում:
Մարտի 18-ին Դավթաշենում, ժամը 4-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ վարչական տարածքի խանութներից մեկից կարծես գողություն են անում: Իրավապահները, նրանց բերման էին ենթարկել ոստիկանության Դավթաշենի բաժանմունք:
Բաժանմունքում պարզեցին նրանց ինքնությունը. 18-ամյա երիտասարդներից մեկը Դավիթաշենի 1-ին թաղամասի բնակիչ է, մյուսը` Միկոյան փողոցի:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրությունում: