կարևոր
1122 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 21:08

Հայաստանում չկան արտակարգ դրության պատճառով հետաձգված ներդրումային ծրագրեր

Հայաստանում չկան արտակարգ դրության պատճառով հետաձգված ներդրումային ծրագրեր

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով հետաձգված ներդրումային ծրագրեր չկան: Այս մասին մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մեզ հայտնի չեն ընթացքում գտնվող այնպիսի ծրագրեր, որոնք արտակարգ դրության պատճառով կասեցված կամ հետաձգված լինեն: Ընթացքում գտնվող ծրագրերն իրենց որոշակի զարգացումների մեջ են: Չկան այդպիսի դեպքեր: Իրավիճակից առաջացող դժվարություններ, եթե ծագեն, մենք պատրաստ ենք դրանք դեպք առ դեպք քննարկել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որ դրանք իրենց նախատեսված ընթացքից շատ հետ չընկնեն»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ը:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: