կարևոր
950 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 20:36

Երևանում քաղաքացին կրակել է աներոջ ուղղությամբ ու սպանել նրան

Մարտի լույս 19-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Եկմալյան 1/1 շենքում կրակոցներ են հնչել։ Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու Կենտրոն վարչական շրջանը սպասարկող պարեկայինները պարզեցին, որ շենքի բնակիչներից մեկը անկանոն կրակոցներ է արձակել նախ շքամուտքի, ապա բնակարանի դռան մոտ՝ աներոջ ուղղությամբ։ 47-ամյա տղամարդը տեղում մահացել էր։

Ոստիկանության ծառայողները 35-ամյա կասկածվողին հայտնաբերեցին, վնասազերծեցին ու բերման ենթարկեցին Կենտրոնական բաժին։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին, տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։

Մանրամասները՝ տեսանյութում։