11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35713-ի: Այս մասին հայտնում է Իտալիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարությունը հայտնում է, որ վիրուսից երկրում ապաքինվել է 4025 մարդ: Այս պահի դրությամբ 14363 անձ կորոնավիրուսի ախտանիշներով գտնվում է բժշկական հաստատություններում, ևս 12090 մարդ գտնվում է տնային մեկուսացման մեջ:
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2978 քաղաքացի:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 229 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 122 է, մեկ վարակված ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: