կարևոր
1726 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-19 18:48

«Ի գործ» ծրագիրը չի կասեցվել. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը շարունակում է դիմումներ ընդունել

«Ի գործ» ծրագիրը չի կասեցվել. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը շարունակում է դիմումներ ընդունել

Վերջերս մեկնարկած «Ի գործ» ծրագիրը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով չի կասեցվել, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակում է դիմումներ ընդունել պրակտիկա անցնել ցանկացողներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Ծրագիրը մեկնարկել է մոտ 10 օր առաջ, այն այս պահին չի կասեցվել, մենք ունենք մոտ 500-ից ավելի հայտ 20 տեղի համար։ Ծրագրի բուն մեկնարկը պետք է լինի հունիսի 1-ից, այդ իսկ պատճառով դեռևս կասեցնելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Ամեն դեպքում, այս համաճարակի պատճառով, հնարավոր է, որ հետաձգենք»,- նշեց Սինանյանը։

Անդրադառնալով «Քայլ դեպի տուն» ծրագրին՝ նա նշեց, որ այն դեռևս չի մեկնարկել, քանի որ խոսքը մոտ 800 երեխայի մասին է, և պետք է հասկանալ, թե ամբողջ աշխարհում ինչ է լինելու առողջապահության հետ կապված։