20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռումինիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 17 քաղաքացու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 277-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռումինիայի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերն արձանագրվել են 19-67 տարեկան անձանց շրջանում: Պացիենտների ընդհանուր վիճակը լավ է:
Ռումինիայի տարածքում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ կամ բժիշկների հսկողության տակ:
Մինչ այս պահը երկրում կորոնավիրուսի 4973 թեստավորում է կատարվել, որոնցից 4696-ով կորոնավիրուս չի հայտնաբերվել: