կարևոր
953 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 18:34

Հայաստանը պարենային ապահովվածության խնդիրներ չունի

Հայաստանը պարենային ապահովվածության խնդիրներ չունի

Հայաստանը պարենային ապահովվածության խնդիրներ չունի: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2 օր առաջվա դրությամբ շաքարավազի 201 օրվա պաշար ուներ Հայաստանը: Հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի 38 օրվա պաշար: Միաժամանակ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, նաև արևածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, կարտոֆիլ և այլն: Լիարժեք ապահովված ենք նաև բենզինով ու դիզվառելիքով, որը ներմուծվում է նաև այս պահին»,- նշել է վարչապետը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հավելել է, որ չհաշված ներմուծումները՝ Հայաստանը բենզինի առնվազն 3 ամսվա պաշար ունի, դիզվառելիքի 1,5 ամսվա: Ցորենի մեծ պաշար ևս առկա է, այսինքն, ալյուրի ու ցորենի մասով կարող ենք հանգիստ լինել։