կարևոր
1265 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-19 18:22

Արման Սարգասյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

Արման Սարգասյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոներից և նշանակվել ՀՀ ոստիկանության պետ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ նախագահն Արման Սարգսյանին ոստիկանության պետ է նշանակել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի։