կարևոր
830 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 17:53

Արտակարգ դրություն է նաև Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակում. ամեն բաժնում աշխատում է 1 անձ

Արտակարգ դրություն է նաև Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակում. ամեն բաժնում աշխատում է 1 անձ

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ելնելով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունից, աշխատանքային փոփոխություններ է իրականացրել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Մեր գրասենյակի աշխատանքներում փոփոխություններ են տեղի ունեցել, մենք գործում ենք արտակարգ իրավիճակով, ինչպես բոլոր նախարարություններն ու մյուս գերատեսչությունները։ Մեր գրասենյակի ամեն ստորաբաժանումից մենք 1 աշխատակից ունենք, գործում է հեռավար աշխատանքային ռեժիմ՝ նվազեցնելու համար կորոնավիրուսի տարածման հնարավորությունը»,- նշեց Սինանյանը։