կարևոր
551 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 16:49

Սինանյանը չի բացառում սփյուռքի աջակցությունը ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին

Սինանյանը չի բացառում սփյուռքի աջակցությունը ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չի բացառում, որ որոշ ժամանակ անց սփյուռքի մեր հայրենակիցները ևս աջակցություն ցույց տան Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին: Սինանյանն այս մասին ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին սփյուռքից գումար փոխանցելու վերաբերյալ հարցին:

«Այս ճգնաժամը միայն Հայաստանում չէ, այս պահին ամբողջ աշխարհն է ճգնաժամի մեջ: Մեր հայրենակիցները, որոնք բնակվում են ՀՀ տարածքից դուրս, ևս այս ամենի զոհն են ինչ-որ չափով: Սա այն պահը չէ, որ մենք կարող ենք իրատեսորեն ակնկալել, որ մեծ ոգևորությամբ հազարավոր հայեր հավաքվելու են ու սկսելու են գումարներ ուղարկել: Չեմ բացառում, որ ինչ-որ մի պահ կգա, որ դա տեղի կունենան, բայց այս պահին մարդիկ զբաղված են իրենց խնդիրներով»,- ասաց Սինանյանը: