24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն մշտապես կապի մեջ է արտերկրում ապրող հայազգի անձանց հետ և ամեն օր համապարփակ տեղեկություն է ստանում նրանց մասին։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Նոր տիպի կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող երկրներում՝ Իտալիայում և Չինաստանում, հայկական համայնքը համեմատաբար փոքր է։ Ֆրանսիայում, որտեղ հիվանդությունն արդեն բավականին համատարած բնույթ է կրում, մեր համայնքը մեծ է։ Բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս իրավիճակից, խոսքը ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի մասին է, սակայն մեր գրասենյակն ամենօրյա կապի մեջ է մեր համայնքների, առանձին անձանց, համայնքը ներկայացնող կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ։ Մենք փորձում ենք ամենօրյա համապարփակ տեղեկություն ունենալ աշխարհի տարբեր երկրների մեր հայկական համայնքներում ապրող անձանց մասին»,- նշեց Սինանյանը։