կարևոր
911 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 16:00

Հայաստանում կնախատեսվեն հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին

Հայաստանում կնախատեսվեն հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին

Հայաստանում կնախատեսվի առանձին հիվանդանոց կամ հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուս ունեցող պացիենտներին: Վարակակիրները չեն բուժվի մարզային ԲԿ-ներում:

Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով հարցին, թե վիրուսի լայն տարածման դեպքում ո՞ր հիվանդանոցները կօգտագործվեն վարակակիրների բուժման համար:

«Հաշվի առնելով զարգացումները, ամենայն հավանականությամբ, մենք կունենանք առանձին հիվանադանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին` մի պարզ պատճառով, որպեսզի ընդհանուր հիվանդանոցների ներսում տեղի չունենա ներհիվանդանոցային վարակում»,-ասաց Թորոսյանն ու նկատեց` այդպիսի դեպքեր գրանցվել են Իտալիայում, երբ հազարավոր բժիշկներ են վարակվել:

Նախարարը դեռ չնշեց այդ հիվանդանոցների անունները, քանի որ դրանք վերջնականացված չեն: Սակայն նա ասաց` մարզային ԲԿ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով պացիենտներ չեն բուժվելու: Նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով` հատուկ իրենց համար նախատեսված հիվանդանոցներում: «Նորք» ինֆեկացիոն հիվանդանոցը մնալու է կենտրոնական օղակը` պացիենտներ ընդունելու, թեստեր վերցնելու, ախտորոշելու և գիտական մասով ամեն ինչը համակարգելու համար: