կարևոր
691 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 16:03

Ռուս գիտնականներին հաջողվել է սեկվենավորել կորոնավիրուսի ամբողջական գենոմը

Ռուս գիտնականներին հաջողվել է սեկվենավորել կորոնավիրուսի ամբողջական գենոմը

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Սմորոդինցևի անվան Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները ՌԴ-ում նոր կորոնավիրուսով՝ COVID-2019-ով հիվանդից վերցված նմուշով առաջին անգամ սեկվենավորել են SARS-CoV-2-ի ամբողջական գենոմը: Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

«SARS-CoV-2-ի օպերատիվ գենետիկական անալիզը բացառիկ կարևորություն ունի նոր տիպի կորոնավիրուսի էվոլյուցիայի, տարածման դինամիկայի գնահատման տեսանկյունից: Այս կորոնավիրուսը նոր է մեզ համար, այդ պատճառով չափազանց կարևոր է որոշել դրա տարածման ճանապարհը, փոփոխությունները: Այս տեղեկությունը կօգնի պատվաստանյութի և կորոնավիրուսի բուժման հակավիրուսային պրեպարատների մշակման գործում»,-հայտարարել է գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Դմիտրի Լիոզնովը: