կարևոր
1323 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-19 15:35

«Հայաէրոնավիգացիա»-ի ինքնամեկուսացված ջերմող աշխատակիցների թեստերի պատասխանը բացասական է եղել

«Հայաէրոնավիգացիա»-ի ինքնամեկուսացված ջերմող աշխատակիցների թեստերի պատասխանը բացասական է եղել

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ինքնամեկուսացված անձնակազմի ջերմող անձինք  կորոնավիրուսի ախտորոշման թեստ են անցել, պատասխանները բացասական են եղել:

Այս մասին ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նրանց` ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացման որոշումը մենք ենք կայացրել` հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը: Նրանց հնարավոր չէր մեկուսացնել այլ վայրում: Մեկուսացրել ենք, քանի որ նրանց աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել էր վիրուս` հաստատված դեպքով: Դրանից հետո նրանցից ոմանք ջերմել են, հետազոտվել են, և բոլորի մոտ վիրուսը բացասական է եղել: Այսինքն՝ այս պահի դրությամբ որևէ հիմնավոր կասկած, որ նրանք վարակվել են, չկա»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց` նույնիսկ, եթե լինի, իրենք ուրիշ տակտիկա են որդեգրելու` կախված հիվանդության արտահայտման աստիճանից: Եթե լինի հիվանդության թեթև ձև, հնարավոր է, որ ամեն ինչը տեղում կազմակերպվի` հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը: Եթե ծանր դեպք լինի, կյանքին վտանգ սպառնա, բնականաբար, կհոսպիտալացնեն, որպեսզի հնարավոր լինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: