Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման մի քանի ծրագիր է քննարկվել: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մոտավորապես վերջնական մենք ունենք մեր համար պատասխանը, թե որն ենք անում: Այդ ուղղությամբ որոշակի քայլեր ենք կատարում՝ նախագիծ, նախահաշիվ: Որտեղ որ լինելու է կայարանը, հարակից տարածքների գնահատում ենք սկսել, մեր ճարտարապետներն ընդհանուր սահմաններն են ճշտում, որ վերջնական մոդելն ունենանք», - ասել է Մարությանը: