կարևոր
1802 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-19 14:55

Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 37- ի

Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 37- ի

Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք: Այս մասին նշված է Ղազախստանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում: Կորոնավիրուսով վարակման դեպքն արձանագրվել է Ալմաթի քաղաքում:

Մարտի 19-ի ժամը 08:00-ի տվյալներով՝ Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 37 է, որոնցից 19-ն արձանագրվել է Ալմաթի, իսկ 18-ը՝ Նուր-Սուլթան քաղաքներում:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 220 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 115 է, մեկ վարակված բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից: