կարևոր
586 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-19 14:53

ՀՀ նախագահը ստացել է ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու վարչապետի առաջարկությունը

ՀՀ նախագահը ստացել է ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու վարչապետի առաջարկությունը

ՀՀ նախագահի աշխատակազմը մարտի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակել Էդուարդ Մարտիրոսյանին, իսկ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում՝  Արման Սարգսյանին: Այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Մարտի 18-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի վերաբերյալ որոշումն արդեն կայացրել է:

«Արդեն որոշել եմ: Ոստիկանապետի ԺՊ-ն կնշակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,-նշել էր Փաշինյանը:

ԱԱԾ տնօրենի  պաշտոնակատարը  Էդուարդ  Մարտիրոսյանն  է ՝  Արթուր Վանեցյանի ՝  պաշտոնը  թողնելուց  հետո, իսկ  ոստիկանության  պետի  պարտականությունները  կատարում  է  Արման Սարգսյանը ՝  Վալերի  Օսիպյանի  ազատումից  հետո: